Բնապահպանական արշավ՝ Տավուշի Գիտելիքի նորարարական հաբի կողմից․ Անտառների և Ջրի միջազգային օրեր
Կարևորելով բնության հետ կապը և մեզ շրջապատող բնական միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը․ Տավուշի Գիտելիքի նորարարական հաբը բնապահպանական արշավ է իրականացրել։
«Սա անհրաժեշտ է թե՛ բնությանը, թե՛ մեզ․ յուրաքանչյուրիս ներդրումը մեծ ազդեցություն կարող է ունենալ ողջ աշխարհի վրա»։
Արշավի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ․
- բնության պահպանությանը նվիրված դասընթացներ,
- հատուկ պահպանվող տարածքներում շրջայցեր,
- ծառատունկ ազգային պարկում, որի ընթացքում տնկվել է 50-ից ավելի տնկի
Գիտելիքի նորարարական հաբերը ստեղծվել են Եվրոպական միության կողմից աջակցվող «EU4Youtհ․ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում՝ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերու, որն իրականացնում են CENN-ը, Green Lane NGO-ն։ Նախագծի նպատակն է նպաստել երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի, սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև կանաչ նորարարությունների զարգացմանը: