Շիրակ Գասպարյանի հիշատակին եկեղեցի է կառուցվում

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։

Եկեղեցու զանգը նվիրաբերել է Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից հանձն էր առել՝ նվիրաբերել գմբեթի խաչը։
_____

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։

2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։
Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։

Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։

 

«Տղերքը». Շիրակ Գասպարյան




Սահմանապահ Այգեձոր գյուղն արդեն նորակառույց եկեղեցի ունի

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ եւ ձեռամբ իրականցվեց Այգեձորի նորակառույց եկեղեցու գմբեթի խաչի օծման արարողությունը: Ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո սրբալույս մյուռոնով օծվեց այն:

Եկեղեցու կառուցման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ծնունդով այգեձորցի Սամվել Ղարախանյանն ու իր ընտանիքը:

Միջոցառմանը ներկա էին հոգևոր այրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, եկեղեցու շինարարությանը մասնակցող շինարարներ,հավատավոր ժողովուրդ:

Նորակառույց եկեղեցին այսուհետ կլրացնի այգեձորցիների համայնքի հոգևոր կարիքները՝ գյուղի համար կարևոր կենտրոն դառնալով։




Հոգևոր Տավուշ․ Կանանց դերի մասին՝ քրիստոնեության մեջ և Հայ եկեղեցում

Հայոց եկեղեցում կնոջը մեծարելն ապրվող իրականություն է՝ դեռ հին դարերից սկսած։ 

«Հոգևոր Տավուշ» շարքի հերթական անդրադարձը՝ օրվա խորհրդին համահունչ․ մեր տաղավարից Թովմաս Առաքելյանը պատմում է քրիստոնեության մեջ և Հայ եկեղեցում կանանց դերի մասին։ 




Հոգևոր Տավուշ․ Ինչպե՞ս ընտրել Աստվածաշնչի ճիշտ հրատարակություն

Կան հայերեն Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ ու թարգմանություններ։ 

Տավուշ TV-ի տաղավարում Թովմաս Առաքելյանի հետ փորձել ենք հասկանալ հասկանալ, թե ինչպես պետք է տարբերել մեր Եկեղեցու՝ գրագետ ու ճշգրիտ թարգմանված Աստվածաշունչ մատյանները։