Yell Extreme Park-ը տոնեց ծննդյան 8-րդ տարեդարձը
Բնության ու արկածների սիրահար բազմաթիվ մարդիկ՝ Տավուշից, Հայաստանի մարզերից և արտերկրից հուլիսի 29-ին Ենոքավանում էին՝ «Յելլ էքստրիմ պարկի» ծննդյան 8-րդ տարեդարձին։ «Wonderland – հրաշքների երկիր» խորագիրը կրող միջոցառման ընթացքում հյուրերի համար նախատեսվել էր հետաքրքիր խաղեր և բազմաթիվ զբաղմունքներ՝ յոգայի դասերից մինչեւ օդապարիկով, ուղղաթիռով և պարապլանով թռիչքներ։
Օրվա երաժշտական ու հաճելի ժամանցը երեկոյան ապահովեցին «KAMI Frends» բենդը ու ճանաչված դիջեյները։ «Յելլ էքստրիմ պարկը» ստեղծվել է 2015 թվականին, այն առաջին էքստրիմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքստրիմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության, այն միավորում է արկածներ, բնություն և ակտիվ հանգիստ սիրող մարդկանց։ «Յելլ էքստրիմ պարկի» նպատակը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:
Այդ նկատառումներից ելնելով՝ այն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ:
Միջոցառման կազմակերպիչները մտադիր են յուրաքանչյուր տարի մեծ ու տարբերվող միջոցառում կազմակերպել, ավելի շատ մարդկանց ներգրավվել և Ենոքավանի բնության գրկում միասին տոնել «Յելլ էքստրիմ պարկի» տարեդարձը՝ խելահեղ ռիթմերի ու բազմաթիվ արկածային խաղերի ուղեկցությամբ։