ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD) Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիր ագրոարտադրողների ասոցիացիաներ ֆորմալ եվ ոչ ֆորմալ խմբեր ձեվավորելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին.
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը գործողությունները համակարգում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER»/ Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման(ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։
Ընդհանուր նկարագիր
Ուրախ ենք հայտարարելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից համակարգվող նոր «ագրոարտադրողների ասոցիացիաներ, ֆորմալ և/կամ ոչ ֆորմալ խմբեր ձևավորելու» աշխատանքների մեկնարկի մասին, որը կոչված է խրախուսելու ֆերմերների, ագրոբիզնեսների, գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող այլ կազմակերպությունների միջև համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը: Այն նպատակ ունի խթանել կայուն գյուղատնտեսական պրակտիկաները, բարձրացնել արտադրողականությունը և աջակցել համայնքների զարգացմանը:
Ծրագրի միջոցով խմբերին հասանելի կլինեն մի շարք տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ, որոնք կօգնեն նրանց հասնել իրենց նպատակներին:
Այն ներառում է.
- Փորձագիտական ուղղորդում և խորհրդատվություն գյուղատնտեսության փորձառու մասնագետների կողմից
- Աջակցություն բիզնես պլանի և զարգացման ռազմավարության մշակմանը
- Կախված խմբի կարիքներից, սեմինարների, վերապատրաստման և ուսումնական նյութերի հասանելիություն մի շարք թեմաներով` հողի վիճակից մինչև շուկայահանում
- Համատեղ գրասենյակային տարածքի տրամադրում այնպիսի հարմարություններով, ինչպիսիք են ինտերնետ, տպագրական հարմարություններ, հանդիպումների սենյակներ, համակարգիչ, պրոյեկտոր և այլն
- Աջակցություն գյուղատնտեսական համայնքի այլ խմբերի, ասոցիացիաների, կոոպերատիվների, ներմուծողների և արտահանողների հետ կապեր հաստատելու հարցում
- Աջակցություն գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդիաներին, դրամաշնորհային ծրագրերի, վարկերին դիմելու աշխատանքներում
- Հանդիպումների և միջոցառումների կազմակերպում` օգնելու խմբերին կապ հաստատել և կիսել գիտելիքներն ու փորձը
- Փորձագետների ցուցումներ և խորհրդատվություն ապրանքանիշի զարգացման և մարքեթինգային ռազմավարությունների վերաբերյալ՝ օգնելու խմբերին մեծացնել տեսանելիությունը և մուտք գործել նոր շուկաներ
- Գյուղատնտեսության նորագույն տեխնոլոգիաների և փորձի վերաբերյալ վերապատրաստում և կրթական ռեսուրսներ՝ օգնելու խմբերին բարելավել արտադրողականությունն ու կայունությունը
- Աջակցություն առցանց ներկայացվածությանը, ներառյալ սոցիալական մեդիայի կառավարումը, օգնելու խմբերին հասնել ավելի լայն լսարանի և առաջ մղել իրենց ապրանքանիշը/ծառայությունը
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ! Յուրաքանչյուր ՏԱԽ-ի ագրոարտադրողների ֆորմալ և/կամ ոչ ֆորմալ խմբերի կազմակերպման և զարգացման համար ծրագիրը տրամադրելու է համակարգող և հաղորդակցության փորձագետ։
Կարող են դիմել Լոռու և Տավուշի մարզերում ձևավորված ՏԱԽ-երում բնակվող թիմեր, ովքեր
- ունեն նախնական ձևավորված թիմ և գաղափար, որն ուղղված է նորարարական լուծումներով գյուղատնտեսական ոլորտի մարտահրավերի լուծմանը
- բնակվում են Լոռու և Տավուշի մարզերում ձևավորված ՏԱԽ-երի համայնքներում
- զբաղվում են և/կամ պլանավորում են զբաղվել գյուղատնտեսությամբ և/կամ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ և/կամ այս ոլորտում ծառայությունների մատուցմամբ
- 18 և բարձր տարիքի են,
- պատրաստ են տրամադրել ժամանակ մասնակցելու ծրագրի կողմից կազմակերպվող հանդիպումներին տեղական և միջազգային մակարդակում,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում։
Առավելությունը տրվելու է կանանց ղեկավարած թիմերին/ կազմակերպություններին։
Ծրագրի ժամանակացույցը, ըստ փուլերի
- Հայտերի ընդունում – մինչև 10 մայիսի 2023
- Հայտերի գնահատում և թիմերի ընտրություն –մայիս 2023
- Խմբերի աշխատանքների կազմակերպում և գործունեության մեկնարկ – հունիս-հուլիս 2023
Ինչպե՞ս դիմել
Քայլ 1. Ծանոթացեք ծրագրի մանրամասներին
Քայլ 2.
- Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, ժամը 18:00 ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեներով՝ lead-lori-tavush@fao.org և anna.hovhannisyan@fao.org, թեմա (subject, тема) բաժնում գրելով «ՏԱԽ-ում խմբեր ձևավորելու հայտադիմում»։
- Եթե ունեք լրացուցիչ կարևոր տեղեկատվություն, որի մասին ներկայացված չէ հայտադիմումում, խնդրում ենք ուղարկել այն հայտադիմումի հետ։
Բեռնել՝ Հայտադիմումի ձևը
Քայլ 3. Հայտը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ստանալու մասին պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 94) 48 87 85 հեռախոսահամարով։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 94) 48 87 85 հեռախոսահամարով կամ lead-lori-tavush@fao.org և anna.hovhannisyan@fao.org էլ․ հասցեներին։
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի մայիսի 10-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն!