«UPSHIFT Իջևան»-ի հաղթող 5 թիմերը համայնքային ծրագրեր են իրականացրել․ ամփոփիչ միջոցառում Դիլիջանում

Սեպտեմբերի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքները, ներառյալ՝ դեռահասների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված նախագծերի ներկայացումները։

Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր ներկա էին միջոցառմանը ծանոթանալու ծրագրի մանրամասներին, նախագծերի արդյունքներին, տոնելու UPSHIFT-ցիների նվաճումները։

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ:






Պատանիները՝ հանուն համայնքային զարգացման. ԵՊՀ ԻՄ-ում կայացավ UPSHIFT ծրագրի BootCamp-ը

Մայիսի 25-ին և 26-ին ԵՊՀ ԻՄ-ում «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկրորդ՝ երկօրյա հանդիպումը:

Իջևանի և հարակից համայնքների 50 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները:

«BootCamp»-ի 2-րդ օրը թվով 10 թիմեր իրենց ծրագրային գաղափարները ներկայացրեցին ժյուրիի անդամներին: Ամենաբարձր միավորներ հավաքած 5 թիմերը ծրագրի շրջանակներում ստացան 120,000 ՀՀ դրամ ֆինասավորում՝ իրենց գաղափարները իրականություն դարձնելու նպատակով։

Ծրագրերի իրականացման փուլի մեկնարկը տրված է։

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ և Եվրոպական միության աջակցությամբ:




Աշխատանքի մարզային տոնավաճառ Իջևանում

Մայիսի 6-ին EU4Youth «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում Կանաչ արահետ ՀԿ-ն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ Իջևանում կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին մոտ 40 կազմակերպություններ, որոնք Տավուշի մարզի երիտասարդներին առաջարկեցին աշխատանքի տեղավորման տարբեր առաջարկեցին աշխատանքի տեղավորման տարբեր հնարավորություններ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ զբաղվածություն, պրակտիկա, սեզոնային աշխատանք և այլն: Ավելի քան 300 երիտասարդներ Տավուշի մարզի տարբեր քաղաքներից և համայնքներից հնարավորություն ստացան մասնակցել աշխատանքի տոնավաճառին:

Աշխատանքային տոնավաճառի նպատակն է կապ ստեղծել Տավուշի մարզում գործող ընկերությունների և մարզաբնակ երիտասարդների միջև` հնարավորություն ընձեռնելով նրանց իրենց ինքնակենսագրականները թողնել նախընտրած գործատուների մոտ, ինչպես նաև մասնակցել հարցազրույցների:

Ծրագիրը, որը իրականացնում են Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցը (Վրաստան) և Կանաչ Արահետ ՀԿ-ն (Հայաստան) նպատակ ունի բացահայտել ձեռնարկատիրական ներուժը առավել խոցելի համայնքներում և խթանել ձեռներեցության հնարավորությունները երիտասարդների շրջանում:




EU4IMPACT ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում

Ուրախ ենք տեղեկացնել, որ EU4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում ծրագրին մասնակցության համար:

Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը:

Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը https://shorturl.at/mvTY9

Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք.

– Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։

– Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել.

  1. այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  2. այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  3. Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր էջում տեղադրված տեղեկատվական թերթիկից:




«Առողջ ապրելակերպը սպորտի միջոցով» Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրը Տավուշում

Ապրիլի 1-9-ը Տավուշը հյուրընկալեց «Առողջ ապրելակերպը սպորտի միջոցով» Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակիցներին։
Հայաստանից և Եվրոպայի տարբեր ծագերից՝ Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից ժամանած 31 երիտասարդներ հավաքվել էին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ մասնակցելու «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպության ծրագրին։


Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդների մոտ առողջ ապրելակերպով, սպորտով զբաղվելու հետաքրքրությունը՝ փորձի փոխանակման, ոչ ֆորմալ կրթական գործիքների, մշակութային փոխանակման միջոցով:



Տավուշում մեկնարկել է տեղական դերակատարների զորեղացմանն ուղղված ԵՄ քառամյա ծրագիրը

«Ոչ մի րոպե չմտածել երկրից հեռանալու, գյուղը թողնելու մասին․․․» 
Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզում մեկնարկել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը:

Միջոցառման նպատակն էր մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին և հանրության լայն շերտերին ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։



ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման

EU4IMPACT «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը տավուշյան այցի ընթացքում մեր ստուդիայից պատմում է ծրագրի նպատակի, շրջանակների ու մասնակցության պայմանների մասին։
Ծրագիրը միտված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից նախաձեռնվող կամ արդեն իսկ գործող բիզնեսների զարգացմանը:
Ծրագրի միջոցով դուք կարող եք ստանալ 2.000 եվրոյից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ Ձեր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով, ինչպես նաև ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ ձեր բիզնեսը գրագետ և ճիշտ կառավարելու համար:



Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել
  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  • միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ):
Ծրագրին կարող եք դիմել առցանց՝ հետեւելով https://forms.gle/WYL23bemsbvA9SVS8 հղմանը։
Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ՝ https://drive.google.com/…/1weCHAr7REBENxy0Llegwv…/view



Իջևանում բացվել է Նովել արվեստանոց-թեյարանը

«Յուրաքանչյուր կին, որը կմասնակցի մեր նախաձեռնություններին, այստեղ մի փոքրիկ անկյուն կունենա և Նովելում կունենա իր մեկ էջը»։
Իջևանում հոկտեմբերի 28-ին իր բացումն ազդարարած Նովել արվեստանոց-թեյարանը խոստանում է հավատարիմ մնալ իր անվանը՝ նովելի գրական ժանրին վայել գեղեցիկ ու սրընթաց զարգացումներ ապահովելով։


Novel Art Cafe Նովել արվեստանոց-թեյարան-ը սոցիալական բիզնես է, որի նպատակներն են Իջևանում սրճարանային նոր միջավայրի ստեղծումը և կին ձեռներեցների ձեռքի աշխատանքների ու արտադրանքի խթանումը։