Էրիկա Խաչատրյան․ քանոնահարուհի

Տավուշեցի շնորհալի երեխաներին շարունակեք դիտել ՏավուշTV-ի եթերում

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Էրիկա Խաչատրյանին, ով նվագում է Խաչատուր Ավետիյանի «Անընդհատ շարժում» ստեղծագործությունը։

Ի դեպ՝ Էրիկան համահայկական ու միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր է։ 

Հիշեցնենք, որ Ձեր շնորհալի երեխան ևս կարող է հայտնվել մեր եթերում․ պարզապես ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին։ Նախնական ընտրությունն անցնելու դեպքում այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։




Իջևանի երաժշտական դպրոցը ամփոփում է ուսումնական տարին

Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցը ամփոփել է 2022-2023 ուսումնական տարին՝ ավանդույթ դարձած հաշվետու համերգ-միջոցառմամբ։

Անցնող տարվա ընթացքում երաժշտական դպրոցի սաները մասնակցել են մրցույթների ու փառատոնների, որոնց ընթացքում նշանակալից հաջողություններ են արձանագրել։ 

Միջոցառման ընթացքում հնչեց ազգային, ժողովրդական, հայրենասիրական երգ ու երաժշտություն՝ աշակերտների և ուսուցիչների կատարմամբ։ 

Անցող ուսումնական տարվա ընթացքում Իջևանի երաժշտական դպրոցը արժանացել է պատվոգրերի ու հատուկ մրցանակների՝ տարբեր միջոցառումների ժամանակ լավագույնս ներկայանալու համար






Թող երաժշտությունը շարունակվի․ Տիգրան Սուչյան

«Մինչև չսկսես՝ չես կարող հաստատ իմանալ՝ կարո՞ղ ես, թե՞ ոչ». վստահեցնում է շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը՝ պատմելով իր աշխատանքային ճանապարհի, սեփական նախագիծը՝ Dialog Music Project-ը ստեղծելու, «Արցախիկներ» խմբի, ապա՝ Արցախի պետական ջազ նվագախումբը ղեկավարելու մասին։ 

Ներկա իրավիճակում, երբ «իր նվագախումբը» շրջափակված Արցախում է, իսկ ինքն այստեղ, նա շարունակում է հավատալ, որ անկախ դժվարություններից, երաժշտությունը պիտի շարունակվի․ «Երաժշտությունը միշտ պետք է հնչի, որովհետև երաժշտությունը հենց այն դեղամիջոցն է, որ մարդկանց դեպրեսիայից և դժվար ժամանակներից կարողանում է թեթևացնելով՝ դուրս հանել»։ 

Տիգրան Սուչյանի դիմանկարը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի տեսանյութում։