Անահիտ Անանյան․ Դաշնամուրային կատարում

Տավուշ TV-ի եթերում է 12-ամյա Անահիտ Անանյանը՝ Նոյեմբերյան քաղաքից՝ դաշնամուրային գեղեցիկ կատարումով։

Եթե Ձեր երեխան ևս ունի բացառիկ որևէ տաղանդ՝ լավ երգում է, նվագում է, ասմունքում, ունի մարզական կամ այլ նվաճումներ, ապա նա կարող է հայտնվել մեր եթերում։ Ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին, և նախնական ընտրությունն անցնելու դեպքում՝ այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։ 




Ձեր շնորհալի երեխաները՝մեր տավուշյան եթերում

Եթե Ձեր երեխան ունի բացառիկ որևէ տաղանդ՝ լավ երգում է, նվագում է, ասմունքում, ունի մարզական նվաճումներ ապա նա կարող է հայտնվել մեր եթերում։

Ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին, և նախնական ընտրությունն անցնելու դեպքում՝ այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։
Հեռուստադիտողի հավանությանն արժանացած տեսանյութերի հերոսները կհավակնեն նաև Տավուշ մեդիայի մրցանակներին։

Մրցույթի համար ուղարկվող տեսանյութը պետք է․

– ունենա առնվազն 2 րոպե տևողություն,
– նկարված լինի 1920X1080 տեսքով, այսինքն՝ նկարող սարքը կամ հեռախոսը հորիզոնական դիրքում պահած,
– նույնիսկ հեռախոսով նկարած լինելու դեպքում՝ լինի հնարավորինս որակյալ։

Տավուշ մեդիայի թիմը սպասում է ձեր տաղանդավոր երեխաների տեսանյութերին։

632 views




«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մարտի 22-ին կայացավ ծրագրի մեկնարկի ազդարարման հանդիպումը։

Այս նախագծի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։ Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն կտրվի զբաղվել սպորտով, ինչն էականորեն կբարելավի նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունները, կնպաստի սոցիալական հմտությունների ձևավորմանը ու զարգացմանը։

Ներառական ֆուտբոլային թիմերի ստեղծման միջոցով ծրագիրը կնպաստի նաև հանարկրթական դպրոցների երեխաների և պատանիների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանն ու իրենց առջև դրված նպատակների իրականացմանը: Կբարելավվեն ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների գիտելիքներն ու հմտությունները ներառական ֆուտբոլի վերաբերյալ:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» (UEFA foundation for children) ֆինանսական աջակցությամբ։






Խաշթառակ գյուղում հարազատների կողմից մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, դրա հետևանքով երեխաներից մեկի մահվան դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։

2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:

Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերին և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:

Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերին:

Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով:

2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Պրակտիկ հոգեբանություն․ Հիպերակտիվություն




Պրակտիկ հոգեբանություն․ Մանկական ագրեսիա




Պրակտիկ հոգեբանություն․ Մանկական վախեր




Պրակտիկ հոգեբանություն․ Տարիքային ճգնաժամեր




Պրակտիկ հոգեբանություն. Երեխաները և սթրեսը




Փոփոխություններ ընտանիքում 3-րդ և ամեն հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն վճարելու կարգում

Գործադիրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում։ Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում հստակեցված չեն բանկը փոխելու, ինչպես նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնմանն առնչվող կարգավորումները, կանոնակարգված չէ նաև այն դեպքը, երբ մի ծնողի կողմից դրամական աջակցություն ստանալուց հրաժարվելու արդյունքում աջակցությունը հնարավոր լինի նշանակել մյուս ծնողին։

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։ Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։

Առաջարկվում է նաև հստակեցնել, որ եթե ծնողը (ում նշանակվել է դրամական աջակցություն) նոտարական հայտարարություն ներկայացնի՝ աջակցություն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին, ապա մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա դրամական աջակցություն վճարելը կվերսկսվի, եթե այդ ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է կարգով սահմանված պայմաններին։ Ընդ որում, նախատեսվում է, որ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։