Երեխաների իրավունքները Տավուշի մարզում․ կլոր սեղան-քննարկում

Տավուշ ՀԸ եթերում հերթական կլոր սեղան-քննարկումն է։ Այս անգամ խոսելու ենք մեր մարզում երեխայի իրավունքների հետ կապված հիմնական հարցերի մասին։ Կլոր սեղանի շուրջ մեզ հետ են «Վորլդ Վիժն Հայաստան» Տավուշի մարզային ծրագրերի համակարգող Անժելա Աթոյանը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը և Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանը։




Դաստիարակելով քաղաքացի․ Երեխայի իրավունքները Տավուշի մարզում

Թեմայի այս ներկայացմանը կհաջորդի Տավուշ TV-ի տաղավարում կլոր-սեղան քննարկումը։

33 տարի առաջ՝ 1989 թ-ին, ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավուքնների մասին կոնվենցան, երկրների ղեկավարները պատմական խոստում տվեցին աշխարհի բոլոր երեխաներին: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք կոնվենցիայի այն հոդվածները, որոնք հաճախ անտեսվում են, ինչպես նաև խոսելու ենք երեխայի իրավունքների պաշտպանության և պահպանման, հասարակության մեջ նրանց հավասար հնարավորություններ ունենալու մասին։




Գյուղական կյանք․ Արծվաբերդի առօրյան

Իսկ ինչպե՞ս է ապրում քո գյուղը։
Լաուրա Դուրյանի տեսանյութը պատմում է Արծվաբերդի Գյուղական Կյանք-ի մասին։

Լաուրան #ՏավուշՄեդիա-յի մրցույթի հաղթողներից է։ Մրցույթի հաղթողները որպես մրցանակ ստացել են տեսախցիկներ, մոնտաժային համակարգիչներ և կից պարագաներ։ Այժմ արդեն Բերդ և Նոյեմբերյան համայնքներում գործում են ձևավորված թիմերը՝ իրենց առաջին արտադրանքն ստեղծելով:




Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը նոր խաղահրապարակ ունի

Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը նոր խաղահրապարակ ունի. հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում կայացավ խաղահրապարակի բացման արարողությունը:

Ծրագիրը կյանքի է կոչվել «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ։ Խաղահրապարակի տեղադրման ծրագրին աջակցել է նաև Դիլիջանի համայնքապետարանը՝ ծրագրի ընդհանուր արժեքի 10 %-ի չափով, որը վճարվել է համայնքային բյուջեից:

Մանկապարտեզի սաները օրվա խորհրդին համահունչ և խաղահրապարակի բացմանն ընդառաջ պատրաստել էին գեղեցիկ միջոցառում:

«Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է ՀՀ և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ,նախակրթարանի առողջ սննդի ապահովմամբ և խաղահրապարակների կառուցմամաբ: Նմանատիպ խաղահրապարակներ կառուցվել են նաև Տավուշի մարզի մի շարք այլ համայնքներում:




Խաղեր, վառ գույներ ու ժպիտներ․ երեխաների պաշտպանության օրն Իջևանում

Խաղեր, վառ գույներ և ժպիտներ. երեխաների պաշտպանության օրվա մեր խճանկարն Իջևանից։

Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից:

Հայաստանը ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Կոնվենցիայի հոդվածները մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները։




Հունիսի 1-ին Իջևանի մշակույթի տան բեմում էր «Հույսի կամուրջ» ՀԿ մանկապատանեկան թատերախումբը

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտապանության միջազգային օրվա առթիվ Իջևան խոշորացված համայնքի մեծերին ու փոքրերին շնորհավորելու էր եկել «Հույսի կամուրջ» ՀԿ մանկապատանեկան թատերախումբը: Իջևանի մշակույթի տանը ներկայացվեց Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» պատմվածքը:

Թատերական ներկայացման հանդիսատեսը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի երեխաներն ու նրանց ծնողներն էին, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, համայնքի բնակիչներ:

Ներկայացման ավարտին Հույսի կամուրջի աշխատակիցներն ու կամավորները միացան համաքաղաքային միջոցառմանն ու դրսում երեխաներին գունազարդեցին՝ պահպանելով տոնական տրամադրությունը։

Թատերախմբի ղեկավար Հասմիկ Խաչերյանը նշում է․ «Բեմում ելույթ են ունենում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները միասին։ Սա առաջնահերթ բեմ բարձրացող երեխաների համար է մեծ օգուտ, իսկ հանդիսատեսի համար՝ ևս մեկ անգամ ապացույց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ամեն ինչ, ուղղակի պետք է իրենց համար հավասար պայմաններ ստեղծել»։




Ջրհեղեղ




Արարատյան դաշտավայր




Աղետները երեխաների աչքերով․ Մաս 1




Աղետները երեխաների աչքերով․ Մաս 2