Խորհրդատվական հանդիպում-քննարկում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որտեղ հավաքվել էին Դիլիջան համայնքի 25 երիտասարդներ տարբեր հաստատություններից՝ քննարկելու Հայաստանում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը:

Դպրոցների, քոլեջների, համալսարանների և համայնքի գործընկեր ՀԿ-ների մասնակիցները համախմբվեցին՝ ուսումնասիրելու երիտասարդական քաղաքականության մասին օրենքը և դրա հնարավոր ազդեցությունները:

Հանդիպումը մեկնարկեց առաջարկվող օրենքի ներածությամբ՝ հիմք հանդիսանալով ընդգրկուն քննարկումների համար: Կիրառելով «World Café»(Համաշխարհային սրճարան)-ի դինամիկ մեթոդը՝ մասնակիցները խմբային քննարկումների միջոցով փոխանակվեցին իրենց գաղափարներով և առաջարկներով։

Մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկները՝ ամփոփելով խմբային աշխատանքի արդյունքները, որոնք արտացոլում էին Հայաստանի երիտասարդական համայնքի հավաքական ձգտումները:




«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Բերդ համայնքում

Ապրիլի 30–ին, ժամը 13։30-ին Բերդ համայնքի Բերդի բազմագործառութային պետական քոլեջի 1-ին մասնաշենքում (Թեհլերյան 43) կկայանա «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում-քննարկում։

Հանդիպումը իրականացվելու է ինտերակտիվ, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ՝ խրախուսելով երիտասարդներին բարձրաձայնել օրենքի վերաբերյալ իրենց մտքերը, մտահոգությունները և
առաջարկությունները, որոնք կներկայացվեն համապատասխան գերատեսչությանը։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և գրանցվել մինչև ս․թ ապրիլի 25–ը ներառյալ։




«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում Դիլիջանում

Ապրիլի 26–ին ժամը 15:30-ին Դիլիջանի «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնում կկայանա «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդատվական հանդիպում-քննարկում։

Հանդիպումը իրականացվելու է ինտերակտիվ, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ՝ խրախուսելով երիտասարդներին բարձրաձայնել օրենքի վերաբերյալ իրենց մտքերը, մտահոգությունները և
առաջարկությունները, որոնք կներկայացվեն համապատասխան գերատեսչությանը։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և գրանցվել մինչև ս․թ ապրիլի 25–ը ներառյալ։

 




«Աշխատանքի արդյունավետ որոնում». դասընթացի հնարավորություն` Իջևանի երիտասարդների համար

«Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում 2024 թ․ ապրիլի 22-ին և 23-ին կազմակերպում է երկօրյա անվճար դասընթաց «Աշխատանքի արդյունավետ որոնում. նախապատրաստում և գրագետ արձագանքում» թեմայով։

Դասընթացին կարող են մասնակցել Իջևան քաղաքի և հարակից համայնքների 18-35 տարեկան երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել գիտելիքներ ու հմտություններ իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և սկսելու համար։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան պատրաստի ռեզյումե և մոտիվացիոն նամակի կառուցվածք, պատրաստ կլինեն ինքնուրույն փնտրել, գտնել աշխատանքի հնարավորություններ, արդյունավետ կերպով մասնակցել հարցազրույցների:
Ամբողջ ընթացքը լինելու է ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կկազմակերպվեն գործնական աշխատանքներ և քննարկումներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով:
Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 15-ը, ժամը 24:00:

Դասընթացը կվարի հավաստագրված ՄՌ մասնագետ և քոուչ Աննա Զարգարյանը (ավելի քան 10 տարվա փորձ ՄՌ-ի ոլորտում), դասընթացավար (ավելի քան 20 տարվա դասընթացավարի փորձ, վարել է ավելի քան 1000 դասընթաց ավելի քան 15000 մասնակցի համար, համագործակցում է ավելի քան 20 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ)։


Դասընթացը կազմակերպում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում:




Դիլիջանում բացվեց «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը

Դիլիջանաբնակ երիտասարդները կարող են իրենց ազատ ժամանակը օգտագործել ինքնակրթվելու, նոր հմտություններ ձևավորելու և ինքնդրսևորվելու համար։ Մարտի 29-ին տեղի ունեցավ «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի բացման արարողությունը։ Միջոցառումը մեկնարկեց Դիլիջանի Գեղարվեստի դպրոցի սաների պարային կատարմամբ, որին հաջորդեց շրջայցը նորաստեղծ կենտրոնում։

«ԴՈՒԿՈ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Ես առաջնորդում եմ»․ կենտրոնի նպատակը երիտասարդների համար հատուկ պայմանների ու հնարավորությունների ստեղծմամբ՝  նրանց կարողությունների զարգացմանը, հմտությունների ձեռքբերմանը, ներուժի բացահայտմանը նպաստելն է ու երիտասարդին ավելի մասնակցային ու ներգրավված դարձնելը։

Կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, ովքեր կմասնակցեն բազմապրոֆիլ միջոցառումներին՝ ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կարողությունների բացահայտման ու զարգացման դասընթացների, կկատարեն հետազոտական, վերլուծական աշխատանքներ, կիրականացնեն համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ։

«ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնը  ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության  համագործակցության արդյունքում՝ նախարարության  կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակում։




«ԴՈւԿՈ». նոր երիտասարդական կենտրոն Դիլիջանում

Դիլիջանաբնակ երիտասարդները կարող են իրենց ազատ ժամանակը օգտագործել ինքնակրթվելու, նոր հմտություններ ձևավորելու և ինքնդրսևորվելու համար։ Մարտի 29-ին տեղի ունեցավ «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի բացման արարողությունը։ Միջոցառումը մեկնարկեց Դիլիջանի Գեղարվեստի դպրոցի սաների պարային կատարմամբ, որին հաջորդեց շրջայցը նորաստեղծ կենտրոնում։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը, փոխնախարար Ա. Մարտիրոսյանը, Տավուշի փոխմարզպետը, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ԴՈՒԿՈ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Ես առաջնորդում եմ»․ կենտրոնի նպատակը երիտասարդների համար հատուկ պայմանների ու հնարավորությունների ստեղծմամբ՝  նրանց կարողությունների զարգացմանը, հմտությունների ձեռքբերմանը, ներուժի բացահայտմանը նպաստելն է ու երիտասարդին ավելի մասնակցային ու ներգրավված դարձնելը։

Կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, ովքեր կմասնակցեն բազմապրոֆիլ միջոցառումներին՝ ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կարողությունների բացահայտման ու զարգացման դասընթացների, կկատարեն հետազոտական, վերլուծական աշխատանքներ, կիրականացնեն համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ։

«ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնը  ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության  համագործակցության արդյունքում՝ նախարարության  կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակում։

Առաջարկում ենք դիտել տավուշյան ռեպորտաժը` կենտրոնի բացման մասին: Տեսանյութը դիտեք այս հղմամբ:




«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբին անդամագրվելու հրավեր իջևանցի երիտասարդների համար

Իջևան քաղաքի և համայնքի բնակավայրերի երիտասարդների համար «ՍՔԱՅ ՆԵԹ» ծրագրի շրջանակներում «Լոֆթ Իջևան» երիտասարդկան կենտրոնը հրավիրում է մասնակցելու հանդիպմանը՝ ՍՔԱՅ ակումբի անդամների հավաքագրման նպատակով:

Ակումբը կգործի մեկ տարվա ընթացքում: Ակումբի նպատակը՝ երիտասարդների աշխատունակության և ձեռներեցության հմտությունների ձևավորումն է, ամենշաբաթյա քննարկումների, գործնական վարժությունների, նաև համայնքային ազդեցություն ունեցող ծրագրերի նախագծման և իրագործման շնորհիվ:

Ակումբի անդամները ակնկալվում են հանդիպել շաբաթական մեկ անգամ, 2-3 ժամով, նաև նախատեսվում են Հայաստանի այլ համայնքներում, նաև՝ Վրաստանում ու Մոլդովայում գործող ակումբների երիտասարդների հետ հանդիպումներ, միջոցառումներ, փորձի փոխանակում:

ՍՔԱՅ ակումբների «շարժումը» Վորլդ Վիժնի կողմից իրականցվում են մոտ 10 տարի:

Վերջնաժամկետը՝ ապրիլի 10։

Ցանկացողները կարող են գրանցվել այստեղ:




Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի կազմում ներգրավվելու հրավեր

Բերդի համայնքապետարանը հայտնում է, որ մեկնարկել է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը:

Եթե դուք՝

  • 16-35 տարեկան եք,
  • բնակվում եք Բերդ համայնքի 17 բնակավայրերից որևէ մեկում,
  • նախաձեռնող եք,
  • ցանկանում եք ակտիվորեն ներգրավված լինել համայնքի զարգացման գործընթացներում,
  • նպաստել խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման արդյունավետ ու կառուցողական ուղիների բացահայտմանը,
  • մասնակցել ռազմավարությունների մշակմանը,

շտապեք դիմել ձեր բնակավայրի վարչական ղեկավարին կամ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժին:

Հեռ.` 094 60 50 66, Գևորգ Չոբանյան (Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժին):




«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի քննարկում․ մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

Նախագծի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը:

Նախագիծը հանրության ավելի լայն շրջանում ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր հետևյալ ժամանակացույցով՝

1. ՀՀ Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին – 26.03.2024 թ.

2. ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Հրազդան – 02.04.2024 թ.

3. ՀՀ Շիրակի մարզ քաղաք Գյումրի – 03.04.2024 թ.

4. ՀՀ Լոռու մարզ քաղաք Վանաձոր – 04.04.2024 թ.

5. ՀՀ Տավուշի մարզ քաղաք Իջևան – 05.04.2024 թ.

6. ՀՀ Գեղարքունիքի մարզ քաղաք Գավառ – 09.04.2024 թ.

7. ՀՀ Արագածոտնի մարզ քաղաք Աշտարակ – 10.04.2024 թ.

8. ՀՀ Արարատի մարզ քաղաք Արտաշատ -11.04.2024 թ.

9. ՀՀ Վայոց ձորի մարզ քաղաք Եղեգնաձոր – 12.04.2024 թ.

10. ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Կապան – 13.04.2024 թ.

Յուրաքանչյուր քննարկմանը կարող են մասնակցել տվյալ մարզում գործող ՏԻՄ-ի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետներ, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ և երիտասարդական նախաձեռնող խմբերի անդամներ: Յուրաքանչյուր հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը: Մարզի տարբեր համայնքներից մասնակիցների տեղափոխումը քննարկման վայրեր կիրականացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նրանց հետ առանձին կապ հաստատելով:

Քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է մինչև 2024 թվականի մարտի 21-ը ներառյալ ներկայացնեն մասնակցության հայտ հետևյալ հղմամբ:




Սահմանին ապրող երիտասարդը․ Աշոտ Սաֆարյան

Սահմանին ապրող երիտասարդի կյանքի պատմությունը՝ պայքարի, հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու մասին։

Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող Աշոտը ապրում է Ոսկեվանում․ ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ գիտելիքները ծառայցնելու և իր ներուժով գյուղի զարգացմանը նպաստելու համար։ Կանգ չառնել որևէ դժվարության դիմաց, երբեք չհանձնվել ու չհրաժարվել սեփական նպատակներից․ Աշոտը լավ գիտի՝ արդյունքի ու հաջողության հասնելու ճանապարհը հեշտ չի տրվում։

Տեսանյութը պատրաստվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ ներկայացված բովանդակության պատասխանատուն ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։