«Երիտասարդության ուժը` երիտասարդական քաղաքականության մեջ» 5-օրյա ամառային դպրոցը ընդունում է մասնակցության հայտեր
«Երիտասարդության ուժը` երիտասարդական քաղաքականության մեջ» հնգօրյա ամառային դպրոցի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան երիտասարդ հետազոտողներին և ակտիվ երիտասարդներին՝ զարգացնելու ոլորտային քաղաքականության վերլուծության, լուծումներ առաջարկելու և դրանք հաղորդակցելու հմտությունները, առաջ քաշելու նոր գաղափարներ, համագործակցելու հասակակիցների և մեծահասակների հետ, ինչպես նաև ավելի լավ հասկանալու, թե ինչպիսին կարող է լինել հանրային քաղաքականության ոլորտի կարիերան:
Ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
«Երիտասարդության ուժը` երիտասարդական քաղաքականության մեջ» հնգօրյա ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն կստանան՝
• զարգացնել ոլորտային քաղաքականության վերլուծության, լուծումներ առաջարկելու և դրանք հաղորդակցելու հմտություններ,
• առաջ քաշել նոր գաղափարներ,
• համագործակցել հասակակիցների և մեծահասակների հետ,
• ինչպես նաև ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել կարիերան հանրային քաղաքականության ոլորտում:
Ամառային դպրոցն անց է կացվելու հուլիսի 14-18-ը Ծաղկաձորում։
Կարող են դիմել՝
1. հետազոտողները, ինչպես սկսնակ, այնպես էլ քաղաքականության համատեքստում որոշակի մասնագիտական փորձ ունեցող.
2. ուսանողները, ովքեր հետաքրքրված են ոլորտային քաղաքականությունների ձևավորման խնդիրներով.
Պարտադիր պահանջներ․
Դիմորդը պետք է լինի՝
• 21-29 տարեկան,
• սովորի բուհում կամ ունենա բարձրագույն կրթություն։
• Ցանկալի պահանջներ, որոնք այլ հավասար պայմաններում առավելություն կտան դիմորդին՝
• Անգլերենի առնվազն միջին մակարդակի (B1) իմացություն.
Ամառային դպրոցն անվճար է։ Մասնակիցների տրանսպորտային, սնվելու և գիշերակացի ծախսերը կհոգան կազմակերպիչները։
Ամառային դպրոցի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 16 մասնակից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի երկու փուլով՝ (ա) մասնակցության հայտի ներկայացում և (բ) հայտերի գնահատման հիման վրա՝ նախնական թեկնածուների հետ հարցազրույց:
Առավել մանրամասն՝ կից ֆայլում։