Երիտասարդական ճամբար` Տավուշի մարզի երիտասարդների համար

Armenian Progressive Youth

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է Տավուշի մարզի համայնքներում բնակվող 16-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու ս․թ․ սեպտեմբերի 11-ից 14-ը Դիլիջանում կայանալիք եռօրյա Երիտասարդական ճամբարին, որի ընթացքում մարզի տարբեր համայնքներում բնակվող երիտասարդները և ԼՂ-ից տեղահանված և Տավուշում բնակություն հաստատած երիտասարդները հնարավորություն կունենան՝

  • ավելի լավ ճանաչելու միմյանց և ձեռք բերելու նոր ընկերներ,
  • քննարկելու կոնֆլիկտների կարգավորմանը, խաղաղաշինությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր,
  • զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտությունները,
  • մշակելու համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ։   շ

Եռօրյա երիտասարդական ճամբարի նպատակն է բարձրացնել Տավուշի մարզում բնակվող 16-ից 25 տարեկան տեղացի և փախստական երիտասարդների իրազեկվածությունը կոնֆլիկտների կարգավորման, խաղաղաշինության և անվտանգության հարցերում մասնակցության հնարավորությունների մասին և երիտասարդներին հարթակ տրամադրել՝ անձնային աճ, թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացման համար։

Ճամբարի անցկացման օրերը՝ սեպտեմբերի 11-14, 2024
Ճամբարի անցկացման վայրը՝ ք․ Դիլիջան (ՀՀ Տավուշի մարզ)

Մասնակցության պայմանները․
Ճամբարին մասնակցությունն անվճար է։
Մասնակցությունը ճամբարի բոլոր օրերին (ժամանումը՝ սեպտեմբերի 11, մեկնումը՝ սեպտեմբերի 14) պարտադիր է։ Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում են կազմակերպիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել՝ լրացնելով սույն հայտադիմումը։ Հայտադիմումն ուղարկելու վերջնաժամկետն է՝ ս․թ սեպտեմբերի 5-ը։




«ՍՔԱՅ» երիտասարդկան ակումբին անդամագրվելու հրավեր դիլիջանցի երիտասարդների համար

Դիլիջան համայնքում ապրող տեղացի և Արցախից տեղահնված երիտասարդների համար
Առաջին անգամ Դիլիջանում «ՍՔԱՅ ՆԵԹ» ծրագրի շրջանակներում «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, հրավիրում են երիտասարդներին մասնակցելու հանդիպմանը՝ «ՍՔԱՅ» ակումբի անդամների հավաքագրման նպատակով:

Ակումբի նպատակն է նպաստել երիտասարդների աշխատունակության և ձեռներեցության հմտությունների ձևավորմանը՝ քննարկումների, դասընթացների միջոցով։ Ակումբի անդամները կարող են ակնկալել իրենց հմտությունների ու ծանոթությունների ընդլայնում`

  • հանդիպումներ Հայաստանի այլ համայնքներում, Վրաստանում ու Մոլդովայում
  • 2 համայնքային ծրագրեր իրագործելու հնարավորություն` 2000-ական եվրո ֆինանսավորման շրջանակում։

«ՍՔԱՅ» ակումբների «շարժումը» Վորլդ Վիժնի կողմից իրականցվում է մոտ 10 տարի, իսկ ակումբի շրջանավարտները այսօր ողջ Հայաստանում համայնքների ավագանի են, համայնքային աշխատանքով են զբաղված, երիտասարդական ՔՀԿ ոլորտի աշխատողներ են կամ ունեն իրենց սեփական գործը:
Գրանցման համար անցնել հղումով:




Տավուշի Երիտասարդական խորհրդի առաջին հանդիպումը | առաջիկա անելիքներ

Նորաստեղծ խորհուրդը միտված է բարձրացնել երիտասարդների մասնակցության աճը՝ Տավուշում տեղական ինքնակառավարման, պետական, քաղհասարակական գործընթացներում, համայնքային կյանքում։

____
Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ ներկայացված բովանդակության պատասխանատուն ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։




Տավուշի մարզի երիտասարդների կրթական կարիքների գնահատման հարցում

Ովքե՞ր են ավելի լավ հասկանում երիտասարդների կարիքներն ու խնդիրները, եթե ոչ հենց երիտասարդները։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն առաջարկում է լրացնել ՀՀ մարզերի երիտասարդների կրթական կարիքների գնահատման հարցումը, որը կօգնի կազմակերպությանը մշակել և Հայաստանի տարբեր մարզերում իրականացնել երիտասարդների կարիքների վրա հիմնված կրթական ծրագրեր։

Եթե 16-ից 30 տարեկան եք և բնակվում եք Տավուշի մարզում, ապա լրացրեք այս հարցումը և կիսվե՛ք ձեր կարծիքով՝ ո՞ր հմտությունները կցանկանայիք զարգացնել և ի՞նչ ռեսուրսների կարիք ունեք ավելի մրցունակ և ակտիվ լինելու համար:

Հարցման մասնակիցներին սպասվում է անակնկալ։ Շաբաթը 1 անգամ պատահականության սկզբունքով կընտրվի հարցման 1 մասնակից, ում սպասվում է շատ հետաքրքիր նվեր։
Եղե՛ք ակտիվ, կիսվե՛ք ձեր մտքերով և աջակցե՛ք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ին մշակել ավելի արդյունավետ կրթական ծրագրեր՝ Տավուշի մարզի երիտասարդների համար։