Սպիտակի երկրաշարժի դասերը

Ներբեռնել

Սպիտակի երկրաշարժից դասեր քաղեց ամբողջ աշխարհը.աշխարհն ավելի համախմբվեց. ստեղծվեցին փրկարարական միջազգային կազմակերպություններ, փրկությունն ու օգնությունը, մարդկային, նյութական ու տեխնիկական աջակցությունը սկսեց համակարգվել: Մարդիկ սկսեցին պատրաստվել երկրաշարժերին: Սպիտակի երկրաշարժի դասերն առաջինը մենք պիտի յուրացնեինք, ամենաուշիմ աշակերտը մենք պիտի լինեինք, որովհետև ոչ մի երկրաշարժ այդքան լավ ու խոր ուսումնասիրված չէ, որքան մերը:

Սովորելու համար երբեք էլ ուշ չէ, եկեք մեկ անգամ էլ թերթենք ողբերգական այդ էջերը, վերլուծենք այդ դասընթացը, յուրացնենք պարզագույն գիտելիքներն ու վաղվա օրվան նայենք լրագրողի, սեյսմոլոգ-գիտնականի, պետական պաշտոնյայի, պարզապես հայ մարդու աչքերով:

 




Հաշտ ապրել երկրաշարժի հետ

Հիշեք. երկրաշարժը ձեզ, ամենայն հավանականությամբ, հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում, հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։




Եղեք առաջինը. առաջինն իմացեք գրանցված երկրաշարժերի մասին

Հարգելի՛ հայրենակիցներ, խորհուրդ ենք տալիս Ձեր բջջային հեռախոսներում ներբեռնել LastQuake
հեռախոսային հավելվածը, որն արդեն գործում է նաև հայերեն լեզվով։

Այն միացված է համաշխարհային և ՀՀ սեյսմոլոգիական ցանցին , ինչի շնորհիվ երկրաշարժի պահին հեռախոսի վրա հայտնվում է երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն (էպիկենտրոն, մագնիտուդա, խորություն, ժամանակ)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելվածը կատարում է վաղ ազդարարման գործառույթ, սակայն երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիան գրանցվում է հենց այն պահին, երբ երկրաշարժը տեղի է ունենում, քանի որ աշխարհում դեռևս բացակայում է երկրաշարժի ճշգրիտ կանխատեսման հստակ մեխանիզմ, որի շնորհիվ նախապես հնարավոր կլինի կանխատեսել երկրաշարժի տեղը, ժամանակը, ուժգնությունը։

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել նույն սկզբունքով, ինչպես որ ներբեռնվում է ցանկացած հեռախոսային հավելված։

ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ.

1. Մուտք գործեք ձեր բջջային հեռախոսի App Store կամ Google Play տիրույթ
2. Որոնումների բաժնում անգլերեն տառերով գրեք LastQuake
3. Ներբեռնեք LastQuake հավելվածը
4. Գրանցվեք հավելվածում ձեր էլ․ փոստի միջոցով
5. Մուտք գործեք կարգավորումներ (Settings) բաժին, այնուհետև ձեր էջը (Your account) բաժին, որտեղ կտեսնեք լեզուների կարգավորման կոճակ, մուտք գործեք և ընտրեք հայերեն լեզուն, այնուհետև սեղմեք պահել (save) կոճակը
6. Միացրեք ձեր գեոլոկացիան, որպեսզի հավելվածը կարողանա ձեզ ցույց տալ ձեր մոտակայքում գրանցված երկրաշարժերը։
7. Եթե դուք զգացել եք երկրաշարժ ապա կարող եք մուտք գործել հավելվածի ԵՍ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԵՄ ԶԳԱՑԵԼ բաժին, որտեղ կտեսնեք 12 նկար, որոնք արտահայտում են երկրաշարժի 12 բալային սանդղակը՝ առաջին նկարը համարժեք է 1 բալին, երկրորդ նկարը 2 բալին և այդպես մինչ 12 բալ․․․

Սեղմեք այն նկարի վրա, որը մաքսիմալ նկարագրում է ձեր կողմից տվյալ պահին զգացած երկրաշարժը։

Ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Երկրաշարժ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք. զգացվել է նաև Տավուշի մարզում

Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։




Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։




Իջևանի համայնքապետն ընդունել է Սիրիայից վերադարձած տավուշցի փրկարարներին

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Փրկարարական ջոկատների կազմում էին նաև Տավուշի մարզային փրկարար վարչության 13 փրկարարներ: Մեկշաբաթյա ամենօրյա աշխատանքից հետո փետրվարի 8-ից աղետի գոտում գտնվող հայ փրկարարները վերադարձել են հայրենիք՝ ավարտելով իրենց հումանիտար առաքելությունը։

Հայկական թիմը տեղակայվել է Հալեպ քաղաքում, իրականացրել իրավիճակային գնահատում և անհրաժեշտ գործողություններով նպաստել որոնողափրկարարական աշխատանքներին:

Ինչպես 1988թ. աշխարհը Հայաստանին մեկնեց իր օգնության ձեռքը, այնպես էլ Հայաստանն այս օրերին կատարեց իր մարդասիրական կարևոր քայլը: Հայ փրկարարը դարձյալ ապացուցեց, որ մասնագիտական բարձր որակներով կարող է հաղթահարել ու պատվով դուրս գալ ցանկացած ճգնաժամային, արտակարգ իրավիճակից:




Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա (Թարմացված)

Մեզ հետ զրույցում ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տ. Պետրոսյանը հայտնեց, որ փրկարարական ջոկատների կազմում Տավուշի մարզային փրկարար վարչությունից 13 փրկարար փետրվարի 8-ից գտնվում է Սիրիայում՝ աղետի գոտում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով։

–  –  –  –  –  –  –  –  –

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

 





Տարածաշրջանն անհանգիստ է. ավերիչ երկրաշարժեր Թուրքիայում և Սիրիայում (Թարմացված)

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն էլ հայտնել է 11119 տուժածի մասին։ Գործակալության տվյալներով՝ փլուզվել է 2824 շենք։

Սիրիայում էլ, որտեղ երկրաշարժը հարվածել է երկրի հյուսիսային հատվածին, վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 780 մարդ, վիրավորվել՝ 2280-ը, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել են տներ սիրիական 58 բնակավայրում, հիմնականում երկրի հյուսիս-արևմուտքում, այդ թվում՝ Լաթաքիայում։

———

Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել:
7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից (Այնթապ) 37 կմ հեռու, օջախը՝ 10 կիլոմետր խորությամ։ Տարբեր քաղաքներում հարյուրավոր շենքեր են փլուզվել, իսկ Հաթայ նահանգում գազատարի վրա պայթյուն է որոտացել։

Երկրաշարժին հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, ամենահզորը՝ 6,6 մագնիտուդով։ Սիրիայում մեծ վնաս է հասցվել Հալեպի պատմական կենտրոնին։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Իրաքում։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրաշարժից 10 քաղաքներ են տուժել:
Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:
Երկրաշարժի հետևանքով մոտ 100 մարդ է մահացել, ավելի քան 330 մարդ է տուժել Սիրիայի արվարձաններում:

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 500-ը։

«Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում զոհվել է առնվազն 237, վիրավորվել՝ 639 մարդ»,- հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայի ներկայացրած վերջին տվյալներով՝ երկրում զոհվել է 284 մարդ, ևս 2383-ը վիրավորվել է, փլուզվել է 1710 շենք։ Միաժամանակ, իշխանությունները խոստվանում են, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ նշել՝ շատերը դեռ փլատակների տակ են։

Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։




Երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։




Փետրվարի 6-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտու՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3․1 մագնիտուդով երկրաշարժ

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։