Հարգանքի տուրք` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ, ավանդույթի համաձայն Իջևանի Սահմանադրության հրապարակից պետական և հոգևոր այրերի, զինվորականների ուղեկցությամբ մեկնարկեց հիշատակի երթը դեպի Ազատամարտիկների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայրենիքի պաշտպանության համար քաջաբար ընկած զինվորների հուշակոթողին:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով նահատակված զինծառայողների շարքում նաև տավուշեցի տղաներն են:
Դասակի հրամանատար, լեյտենանտ Սարմեն Բեջանյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Լավրենտի Եպիսկոպոսյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Մուսայելյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Մարտի 27-ին տեղի ունեցավ զինծառայողների պագևների հանձման արարողությունը:
Միջոցառումը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորել ու երախտագիտություն հայտնել տղաների սխրանքների ու անձնվիրաբար ծառայության համար:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայության» շքանշանները փոխանցվեցին մեդալով հետմահու պարգևատրված զինծառայողների ընտանիքի անդամներին։
2023թ.-ի ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հունվարի 25-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Զորակոչիկներին խաղաղ ծառայություն են մաղթել Տավուշ բնակավայրի վարչական ղեկավար Թաթուլ Արզումանյանը, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը:
Հերթական զորակոչն է անցկացվել նաև Դիլիջան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջանի համայնքապետարանի, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, և Դիլիջանի համայնքապետարանի կողմից հանձնել են առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներով և քաղցրավենիքով լի փաթեթներ:
Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և տեսնելով տեխնոլոգիական կրթության կենսական դառնալը, ինչպես նաև որակյալ մասնագետների սղությունը, մենք սկսում ենք «Կրթված անհատ, հզոր հասարակություն» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ յուրաքանչյուր մարզից 10-ական երիտասարդ(16-18 տարեկան), թվով՝ 100 հոգի, ովքեր կոնֆլիկտի պատճառով տեղահանված, կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամ են, կստանան ծրագրավորման որակյալ բազային գիտելիքներ։
6-ամսյա դասընթացային փուլից հետո աշակերտները կմասնակցեն հեքեթոնի, որի ժամանակ կներկայացնեն իրենց գաղափարները և պրոդուկտները:
Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeLKPdoq2e…/viewform…
Հարցերի և առաջարկությունների համար զանգահարեք 093899757 հեռախոսահամարին։
Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ: