Տարածաշրջանային կանաչ ճամբարների հերթական փուլ
Հայաստանում և Վրաստանում ապրող երիտասարդ առաջնորդների տարածաշրջանային կանաչ ճամբարները շարունակվում են։
Եվրոպական միության աջակցությամբ CENN-ը կհյուրընկալի Հայաստանում և Վրաստանում բնակվող երիտասարդների համար տարածաշրջանային կանաչ ճամբարների հերթական փուլը։
Տարածաշրջանային կանաչ ճամբարը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը Հայաստանում և Վրաստանում ապրող երիտասարդների միջև, բարձրացնել նրանց իրազեկությունը կլիմայի փոփոխության, բնապահպանական մարտահրավերների և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, ինչպես նաև խթանել կանաչ առաջընթացը երկու երկրներում՝ կիսելով սոցիալական ձեռներեցության մասին գիտելիքները:
Ճամբարին կարող են մասնակցել 14-29 տարեկան երիտասարդ առաջնորդները, ովքեր բնակվում են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում (Հայաստան) և Գորիի, Ախմետայի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում (Վրաստան)։
Ճամբարը կանցկացվի անգլերենով, հետևաբար, անգլերենի իմացությունը պարտադիր է դիմորդի համար (նվազագույն պահանջը – B1 մակարդակ)։
Տարածաշրջանային ճամբարը կանցկացվի 3 փուլով՝ Վրաստանում, Բուլաչաուրիի կանաչ կենտրոնում։ Յուրաքանչյուր հոսքի համար կընտրվի 30 մասնակից(երկու երկրից)։
Ճամբարները կանցկացվեն հետևյալ ժամանակահատվածում՝
▶Հունվարի 16-25, 2023 թվական,
▶Փետրվարի 6-15, 2023 թվական,
▶Մարտի 1-10, 2023 թվական։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի Հունվարի 5-ը։
Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտը՝ https://forms.gle/YTAQkCWCTj8MviiPA
Հաջողություն ենք մաղթում
🇪🇺🇬🇪Կանաչ ճամբարը կազմակերպվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են CENN-ը, Կանաչ Արահետ ՀԿ-ն և KRDF-ը։
Green Lane NGO