Տավուշ Մեդիան 5 տարեկան է. շնորհավորանքներ

Ձեզ հետ ու Ձեզ համար Տավուշ հեռուստաընկերությունն աշխատում է արդեն ուղիղ 5 տարի:

Մեզ շնորհավորում են մեր հետևորդներն ու բարեկամները: Շնորհակալ ենք մեզ սիրելու, աջակցելու, ոգևորելու և մեր կողքին լինելու համար թե՛ մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին, և թե՛ ձեզ, մեր սիրելի՛ հեռուստադիտողներ։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շնորհավորանքը․

«ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս կողմից սիրված և վստահելի «Տավուշ» հեռուստաընկերության 5-րդ տարեդարձը՝ ցանկանալով ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներով և նախաձեռնություններով, շարունակական վերելքներով լի երկար տարիների անխափան գործունեություն:

«Տավուշ» հեռուստաընկերությունը, հիրավի, ոչ միայն մարզի բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրն է, այլև ազգային և համամարդկային արժեքների, մեր անվտանգության, լեզվի, ավանդույթների և մշակութային ժառանգության պահպանման ջատագովը և տարածողը ինչպես մարզում, այնպես էլ մարզից դուրս:

Եվս մեկ անգամ շնորհավորում, շնորհակալություն ենք հայտնում «Տավուշ» հեռուստաընկերության ողջ անձնակազմին և մաղթում ամենայն բարիք»,- նշված է շնորհավորական նամակում։

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի շնորհավորանքը․

«Շնորհավորում ենք մեր լավագույն բարեկամ և գործընկեր Տավուշ Մեդիայի ծննդյան 5-րդ տարեդարձը: Մեր բարեկամության արդյունքում ստեղծվել և հրապարակվել են բազմաթիվ նյութեր Նոյեմբերյան համայնքի մասին:

Շնորհակալ ենք այս շարունակական գործընկերության  համար. այն պարտավորեցնող է և ոգևորող:

Հատուկ շնորհակալություն հարգելի Նիկոլայ Գրիգորյանին՝ մեզ այս գեղեցիկ հնարավորությունը ընձեռելու համար:

Շնորհավո´ր, սիրելի Տավուշ հեռուստաընկերություն, անխափան եթեր և  կանաչ ճանապարհ»-, նշված է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրինության նամակում:

«Հույսի կամուրջ» ՀԿ շնորհավորանքը

«Սրտանց շնորհավորում ենք Տավուշ հեռուստաընկերությանը՝ hիմնադրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։

Մեր գործընկերային հարաբերությունները մշտապես նշանավորվել են փոխադարձ հարգանքով, համագործակցության պատրաստակամությամբ և ընդհանուր արժեքներով՝ ի նպաստ համայնքային զարգացման և հանրային իրազեկվածության բարձրացման։

Թող ձեր առաքելությունը շարունակի ազդել հասարակական գիտակցության ձևավորման վրա՝ փոխանցելով ճշգրիտ, բովանդակալից և անկողմնակալ տեղեկատվություն։

Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության և բարեկամության համար։ Շարունակեք լուսավորել մեր Տավուշն ու ողջ Հայաստանը՝ հավատարիմ մնալով ձեր առաքելությանը»-, նշված է շնորհավորական նամակում:

Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցի (երկրորդ դպրոց) շնորհավորանքը

«Շնորհավորում ենք Տավուշ հեռուստաընկերության համակազմին տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք բուռն ու բազմաբովանդակ հետաքրքրություններով լի աշխատանք, անխափան եթերներ:

Հուսով ենք մեր բարեկամական և աշխատանքային համագործակցությունը կշարունակվի և կծառայի մեր ժողովրդին, մեր հայրենիքին, գալիք սերունդներին:

Բարի երթ ձեր շնորհալի գործին»

«Դիլի տուր Ինֆո» զբոսաշրջային, մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր Վաչե Գրիգորյանը շնորհավորում է Տավուշ հեռուստաընկերության հիմնադրման 5-րդ տարեդարձը

«Սիրելի «Տավուշ» հեռուստաընկերության հետևորդներ, հեռուստադիտողներ, ես ևս միանում եմ բոլոր շնորհավորանքներին, բարեմաղթանքներին և մաղթում ամենակարևորը անխափան եթեր, երկար-երկար աշխատանքային կանաչ ճանապարհ։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել «Տավուշ» հեռուստաընկերության ստեղծագործական խմբին ակտիվ համագործակցելու, իմ գործունեությունս ճիշտ և գրագետ լուսաբանելու համար։  Հիանում եմ մեր մարզային հեռուստաընկերության բարձրակարգ և արագ աշխատանքով, խնդիրներն արագ և օբյեկտիվ լուսաբանելու պրոֆեսիոնալ տեսանկյունից ներկայացնելու մոտեցմամբ։ Սիրում եմ բոլորիդ և ուզում եմ, որ նշենք մեր հեռուստաընկերության 100-ամյակը, բայց նույն ստեղծագործական թիմի ու հետևորդների հետ միասին։ Թող ոչ ոք չպակասեն։ Սրտաբուխ շնորհավորանքներով՝ Ձեր հավատարիմ հեռուստադիտող, ընկեր և բարեկամ՝ Վաչե»

«Կանաչ Գյուղ ընկերության» շնորհավորանքը

«Կանաչ Գյուղ ընկերության»  շնորհավորում է Տավուշ  հեռուստաընկերության 5-ամյակը:

Մարզային հեռուստաընկերությունը, միայն հեռուստաընկերություն չէ, այն հնարավորություն է մեր սահմանամերձ մարզի խնդիրները լուսաբանելու, լուծման հնարավոր տարբերակներ գտնելու:  Շնորհավորում ենք Տավուշ  Մեդիային, ընդգծում հեռուսատաընկերության դերն ու նշանակությունը մարզային կյանքում: Շնորհավում եմ նաև մեզ, բոլորիս Տավուշի բնակիչներին և Տավուշ Մեդիայի ստեղծագործական թիմին: Շնորհակալություն ձեր անձնվեր և հետաքրքիր աշխատանքի համար: Մաղթում եմ  նոր , հետաքրքիր նախագծեր: Միշտ միասին, միշտ առաջ:»

Վարդուհի Պողոսյան, Տավուշի մարզի, Տավուշ գյուղի բնակիչ

«Ամենադիտվող և բազմաբովանդակ հաղորդումներով հագեցած #ՏավուշՀԸ/TavushTV … Շնորհակալություն ,որ դուք կաք։ Շնորհավորում ենք ողջ անձնակազմին`առանձին անուններ չնշելով»

Բերդի մշակույթի կենտրոնի շնորհավորանքը

«Այսօր մեր բարեկամը՝ Բերդի մշակույթի կենտրոնի պաշտոնական գործընկերը՝ Տավուշ հեռուստաընկերությունը, դարձավ 5 տարեկան։
Հինգ դժվարին տարիներ մեր երկրի համար՝ համավարակ, պատերազմներ և բազմաթիվ այլ խնդիրներ։
Ահա նման ծանր ժամանակաշրջանում հիմնադրվեց և պատվով գործեց Տավուշ հեռուստաընկերությունը՝
հեռուստաընկերություն, որը մշտապես ուշադրության կենտրոնում պահեց նաև մշակութային դաշտը։
Բերդի տարածաշրջանում բարձր մակարդակով լուսաբանվեցին հինգ տասնյակից ավելի մասշտաբային միջոցառումներ և փառատոններ, կազմակերպեց մշակույթին նվիրված հաղորդաշարեր ու քննարկումներ։

Խորին երախտագիտությամբ մեր շնորհակալությունն ու շնորհավորանքն ենք ուղղում հեռուստաընկերության ողջ անձնակազմին՝ ի դեմս հիմնադիր, Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի։
Թող ձեր եթերները հավերժ բարի լուր ավետեն»,- նշված է շնորհավորանքում։