Տավուշ Մեդիայի թիմը սեպտեմբերի 8-ից գտնվում է Ֆրանսիայում
Սեպտեմբերի 8-ից Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը գտնվում է Ֆրանսիայի Վալանս քաղաքում` քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հրավերով: Սեպտեմբերի 8-9-ին քաղաքում անցկացվում է արդեն ավանդույթ դարձած գաստրոնոմիական փառատոնը, որը միտված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը:
Տավուշ Մեդիայի թիմը Վալանս քաղաքում և նահանգի խոշոր քաղաքներում հանդիպումներ է ունենում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ` ներկայացնելու Ֆրանսիայի հայկական սփյուռքի առօրյան, հայապահպանությանն ուղված աշխատանքները, նշանակալի ձեռքբերումներն ու Հայրենիքի հետ ամուր կապը պահպանելու ճանապարհները:
Շուտով` Ֆրանսիայից կներկայացնենք տավուշյան ռեպորտաժներ, հաղորդումներ ու հոլովակներ, որոնք կպատմեն Ֆրանսիայում ապրող հայկական սփյուռքի մասին:
. . .