Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ
Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ:
Որոշման համաձայն՝ սահմանվել են աղետի գոտիների տարածքները:
Աղետի գոտիներ են համարվել՝
Տավուշի մարզ, Դիլիջան համայնքը (Դիլիջան քաղաքը և Հաղարծին գյուղը)
Տավուշի մարզ, Իջևան համայնքը (Իջևան քաղաքը, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր և Խաշթառակ գյուղերը)
Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնքը (Այրում քաղաքը, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը)
Լոռու մարզի Թումանյան քաղաքը, Փամբակ համայնքը (Ձորագետ և Վահագնաձոր գյուղերը), Ալավերդի համայնքը (Ախթալա քաղաքը, Շամլուխ քաղաքը, Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ գյուղերը), Տաշիր համայնքը (Տաշիր քաղաքը, Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղերը), Ստեփանավան քաղաքը, Գյուլագարակ համայնքը (Ամրակից և Հոբարձի գյուղերը)
Բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի թիվ 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):
Օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը) կկազմակերպի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը: