Տավուշի համը․ Դդումը՝ ձմեռվա համար

Մեր հայրենակից Գոհար Քոսակյանի համեղ խոհանոցից՝ ձեր հեռուստացույցի էկրանին։

«Տավուշի համը» շարքում «ձմեռվա պաշար» կուտակելու տավուշյան գործընթացին ենք ծանոթանում, և այս անգամ նկուղում դրված պահածոների շարքին է ավելանալու դդումի, կամ, ինչպես մեզ մոտ են ասում՝ ղաբաղի հյութը։

ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

Դդումը մաքրել, կտրատել և եփել, թողնել՝ սառչի, ապա եփված թանձր զանգվածն անցկացնել քամիչով։ Ստացված խյուսին ավելացնել այնքան ջուր, որ ստացվի ո՛չ շատ թանձր, ո՛չ էլ շատ ջրիկ զանգված՝ հյութի թանձրության։

Ստացված զանգվածը դնել կրակին և սկսել եփել․ 10 րոպե եռալուց հետո ավելացնել շաքարավազ` ըստ ճաշակի, եփել ևս 10 րոպե, ապա ավելացնել կտրատած լիմոն։ Թողնել եռալու ևս 2-3 րոպե, այնուհետև լցնել նախապես լվացված ու չորացված տարաների մեջ և պահածոյացնել։