Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից Տավուշի մարզում օգտվում է ավելի 492 ընտանիք։

Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն են ունենում հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  1. ունենալ գրանցված ամուսնություն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում,
  2. ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները։