Տավուշի մարզում գրանցվել է նախկինում անհետացած համարվող սնկի տեսակ

2025 թվականի սեպտեմբեր ամսին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։ Այն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, որպես անհետացած (EX – Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։ Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար։ Տարածքում առկա էր 5 առանձնյակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը՝ համապատասխան բիոտոպերի վերացումն է։