Տավուշի մարզում հեղեղից տուժած 350 բնակիչ աջակցություն է ստացել
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է հեղեղումներից տուժած ընտանիքներին:
Տավուշի մարզի Այրում, Բագրատաշեն և Արճիս գյուղերի ավելի քան 350 բնակիչ, որոնք տուժել էին Դեբեդ գետի հեղեղներից, ստացան աջակցություն՝ կահույք, անկողնային և խոհանոցային պարագաներ:
Օգնությունը տրամադրել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը։