Տավուշի մարզում կհամաֆինանսավորվի 5 սուբվենցիոն ծրագիր

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 59 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Որոշմամբ՝  Տավուշի մարզում կհամաֆինանսավորվի 5 ծրագիր։

  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը , հիմնանորոգվել է 880 քմ մակերեսով տարածք),
  • Իջևան քաղաքի ճանապարհների ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 3923 քմ բակային տարածք),
  • Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 25 սանի համար),
  • Նոյեմբերյան քաղաքի Բարանայի փողոցի և Կոթի բնակավայրի 22 և 26-րդ փողոցների տուֆապատում ( ավարտված, տուֆապատվել է 973 մ երկարությամբ ճանապարհ),
  • Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 500 մ երկարությամբ ճանապարհ):