Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը

Հունիսի 25-ին Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը․ ինչպես միշտ, այս օրերին զինկոմիսարիատի բակը լեցուն է հույզերով՝ հպարտությամբ, անհանգստությամբ, վստահությամբ։ Տղաներն առանց ավելորդ խոսքերի կանգնում են շարք՝ հասկանալով՝ եկել է Հայրենիքին ծառայելու իրենց հերթը։

Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքացիները․ բոլորիս բարեմաղթանքը մեկն է՝ արժանապատիվ ու խաղաղ ծառայություն հայրենիքի զինվորներին։

Լուսանկարները` Բերդի համայնքապետարանի: