Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

2025 թվականի ձմեռային զորակոչը Տավուշի մարզում մեկնարկեց հունվարի 8-ին։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը։ Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքացիները, որոնց բարեմաղթանքը մեկն է՝ արժանապատիվ ու խաղաղ ծառայություն հայրենիքի զինվորներին։ Ֆոտոշարքը` Բերդի համայնքապետարանից: