Տավուշի մարզում ընդլայնվում է բժշկական ծառայությունների հասանելիությունը երեխաների համար

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնի համագործակցությամբ Տավուշի մարզի մինչև 18 տարեկան երեխաները տարեկան երկու անգամ հնարավորություն են ստանում օգտվելու անվճար բժշկական խորհրդատվություններից և բուժօգնությունից՝ ըստ առողջական կարիքների։

Հերթական հետազոտությունը նոյեմբերի 8-ին էր՝ ժամը 12։00-ից, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղում։ Այս անգամ երեխաներին ընդունեցին օրթոպեդ-վնասվածքաբան մասնագետները, ովքեր իրականացրին զննություն, տրամադրեցին մասնագիտական խորհրդատվություն և ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարեցին հետագա բուժման վերաբերյալ։

Բժիշկների խոսքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են ապահովել մարզերում բնակվող երեխաների հասանելիությունը որակյալ բժշկական ծառայություններին և խթանել առողջ ապրելակերպը։

Արդեն երկարատև համատեղ աշխատանքը նպաստում է համայնքներում երեխաների առողջության պահպանմանն ու ներառական ծառայությունների զարգացմանը։