Ապագա խոհարարները՝ գործնական դաշտում․ Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում անցկացվեց հերթական վարպետաց դասը

«Խոհանոցը միայն ուտելիք պատրաստելու վայր չէ․ այն մշակույթ է, փորձ և պատմություն, որը փոխանցվում է սերունդներին»․ այս գաղափարով «Քացր ծաղիկների աշխարհ» ասոցիացիայի խոհարարները վարպետաց դաս անցկացրին «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի» ապագա խոհարարների համար։
Ասոցիացիայի խոհարարները, որոնք միջազգային տարբեր հարթակներում ներկայացնում են Հայաստանը՝ մեր երկրի գույնն ու բույրը, միաժամանակ ուսումնասիրելով միջազգային առաջատար փորձը, այդ գիտելիքներն ու հմտությունները ներկայացրին նաև վարպետաց դասի ընթացքում։ Դասի նպատակն էր ուսանողներին փոխանցել ժամանակակից խոհարարական տեխնոլոգիաներ, համադրության մշակույթ և մասնագիտական նրբություններ, որոնք այսօր պահանջված են մասնագիտական բնագավառում։
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները մարզի տարբեր համայնքներից են, այդ թվում նաև Տավուշի հարակից մարզերից։ Գոշից Նարինեն 2-րդ կուրսի ուսանող է։ Իր ուսումնառության ընթացքում նրան գրվում են հատկապես գործնական այսօրինակ դասերը։
Սա քոլեջում անցկացվող այն բազմաթիվ վարպետաց դասերից մեկն էր, որոնք պարբերաբար կազմակերպվում են ուսանողների համար՝ մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Նման նախաձեռնությունները կամուրջ են ստեղծում կրթության և աշխատաշուկայի միջև։ Վերջնանպատակը մեկն է՝ պատրաստել որակյալ և մրցունակ մասնագետների նոր սերունդ, որը պատրաստ է մուտք գործել աշխատաշուկա և իր ներդրումն ունենալ հայկական խոհարարական մշակույթի զարգացման մեջ։