Տավուշի սպառողների համար անցկացվում է տեղեկատվական հանդիպում՝ թռչնամսի անվտանգության խնդիրների վերաբերյալ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն և Agora Central Europe համագործակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում ԲԼԵՋԱՆ ՀԿ-ն իրականացնում է «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվում է առցանց տեղեկատվական հանդիպում՝
«Թռչնամսի անվտանգությունը Հայաստանում պետական վերահսկողություն և սպառողի պաշտպանություն» թեմայով։

  • Հուլիսի 1՝ ժամը 19:00
  • Առցանց հանդիպում (տևողությունը՝ 1–1.5 ժամ)

Հանդիպումը նախատեսված է Տավուշի մարզի սպառողների համար և նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը թռչնամսի անվտանգության, սպառողների իրավունքների և պետական վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ։

Քննարկման ընթացքում կանդրադարձ կատարվի՝

  • թռչնամսի անվտանգության պետական վերահսկողության համակարգին,
  • սպառողների իրավունքների և առողջության պաշտպանության կարևորությանը,
  • ոլորտում առկա խնդիրներին և բարեփոխումների անհրաժեշտությանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու հարցեր փորձագետներին և ներկայացնելու իրենց առաջարկությունները։

Հանդիպման հղումը՝ այստեղ։