Տավուշոտ պոեզիա․ «Ամենից առաջ մարդ եմ աշխարհում»․ Համո Սահյան
Համո Սահյան․ «Ամենից առաջ մարդ եմ աշխարհում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում կադրեր են չքնաղ Աղավնավանքից։
ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ՄԱՐԴ ԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…
Աշխարհում ընտրած իմ ճանապարհով,
Աշխարհում սիրած մի հատիկ բառով,
Իմ անկրկնելի փոքրիկ աշխարհում։
Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…
Իմ ինքնագլուխ երազանքներով,
Եվ զարմանալի իմ զարմանքներով,
Եվ իմ ծիծաղի համազարկերով
Իմ այս անբաժան գինու բաժակով,
Իմ ներշնչանքով և իմ ճաշակով,
Աշխարհի առաջ իմ բաց ճակատով
Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…