Տավուշոտ պոեզիա․ «Մի բարակ-բարակ թախիծ»․ Համո Սահյան, «Չկաս ու չես լինելու»․ Պարույր Սևակ

Գողտրիկ Մորո Ձորոն (Ծռվիզի վանք) և Լուսահովիտ գյուղը՝ համեմված Տավուշոտ պոեզիայով։ Համո Սահյան․ «Մի բարակ-բարակ թախիծ», Պարույր Սևակ․ «Չկաս ու չես լինելու»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՄԻ ԲԱՐԱԿ-ԲԱՐԱԿ ԹԱԽԻԾ
Համո Սահյան

Մի բարակ-բարակ թախիծ,
Որ բարակ մի ծուխ է կարծես,
Փռվել է տան կտուրին,
Կտուրից իջել պարտեզ
ՈՒ եկել, եկել, եկել,
Բացել է դուռն ու մտել ներս…
Եվ գիտե՞ք ինչ է ասում.
– Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս…

ՉԿԱՍ ՈՒ ՉԵՍ ԼԻՆԵԼՈՒ
Պարույր Սևակ

Դու չկա՛ս, չկա՛ս…
Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:
…ու չե՜ս լինելու:
Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:
Դու չկա՛ս, չկա՜ս…
Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը․․․