ՃՏՊ Խաշթառակ գյուղում․ ավտոմեքենան հայտնվել է Աղստև գետում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 15։30-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․Մ․, ծնված 2005թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Մեքենան դուրս է բերվել գետից։