ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 19:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 110-րդ կմ-ին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Թ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից (մոտ 400 մետր) դուրս բերել տուժածներ Ա. Յ.-ին (ծնված 1990 թ․) և Ն. Խ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժած Ն. Խ.-ն հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ:
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։