Ծնվել է Ջերմուկում զոհված լեյտենանտ Սարմեն Բեջանյանի քույրը

2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված դասակի հրամանատար, լեյտենանտ Սարմեն Բեջանյանի ընտանիքում փետրվարի 15-ին աղջիկ երեխա է ծնվել:
Բժիշկ Կորյուն Վարդապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոքրիկը ծնվել է 3300 գրամ կշռով, 50 սմ հասակով։
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Սարմեն Բեջանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայության» մեդալով: