ԹՈՒՄՈ ակադեմիա. հնարավորություն՝ նոր մասնագիտության և աշխատանքի համար հենց մարզերում

21 ու ավելի տարեկան ես և ցանկանում ես կարճ ժամանակահատվածում ձեռք բերել նոր մասնագիտություն ու անցնել աշխատանքի, ապա Թումո ակադեմիան քեզ համար լավ նորություն ունի։

Թումո ակադեմիան հնարավորություն է տալիս խորքային գիտելիքներ ձեռք բերել  Թումոյի ոլորտներից մեկի վերաբերյալ  ու դառնալ կրտսեր դասընթացավար։ Սովորել Թումո ակադեմիայում նշանակում է ավելին, քան պարզապես ուսում ստանալ։ Կիսվում են Թումո Կողբի դասընթացավարները։