Տնամերձ տնկարաններ հիմնելու փոքր դրամաշնորհ․ Դիմելու վերջնաժամկեը 22-ը հոկտեմբեր, 2022 թ․
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում՝ ցանկանում է ավելացնել համայնքներում տնամերձ տնկարանների քանակը։ Այս եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի 1-ից՝ ապահովելով ակտիվ ներկայություն երեք թիրախային համայնքներում՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տարբեր մարզերում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը աշխատել է ընտանիքների հետ, ովքեր զբաղվում են տնամերձ տնկարաններով:
Ծրագրի ընդհանուր նպատակը
Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանի համայնքների համար ստեղծել կանաչ քաղաքաշինության մոդել, որն ուղղված է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհների միջոցով նախատեսվում է թիրախային երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Շիրակ, հիմնել 150 տնամերձ տնկարաններ, որոնք կմատակարարեն տարեկան մինչև 200,000 տնկի՝ հիմնադրման երրորդ տարվանից սկսած ինչպես համայնքապետարաններին, անպես էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին։ Նախորդ տարվա ընթացքում, հիմնադրամին հաջողել է համագործակցել 126 տնամերձ տնկարան ունեցող շահառուների հետ։
Դիմումատուներին ներկայացվող պահանջները՝
Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչները/ անհատները, ովքեր ունեն տնամերձ հողատարածք։ Առավելություն կտրվի այն դիմումատուներին, ովքեր չունեն այլ եկամտի աղբյուր և այն ընտանիքներին ովքեր ստանում են նպաստ (հաշվառված են որպես սոցիալապես անապահով ընտանիքներ)։
Փոքր դրամաշնորհին դիմելու համար, դիմումատուների տնամերձ հողատարածքը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- հողատարածքը պետք է գտնվի շահառու մարզերի համայնքներում (Լոռի, Տավուշ և Շիրակ մարզեր),
- տնամերձը պետք է լինի առնվազն 600-650մ2; Հողակտորը ցանկալի է լինի ոչ քարքարոտ, ցանկապատված և ջրով ապահովված,
- յուրաքանչյուր մասնակից տնկանյութի աճեցման համար պետք է տրամադրի նվազագույնը 200-250մ2 հողակտոր,
- տնամերձ հողատարածքները պետք է լինեն ծովի մակարդակից 1300-1800մ բարձրության վրա։
Փոքր Դրամաշնորհի ծավալը
Յուրաքանչյուր տնամերձ տնկարանի (տնամերձ տնկարանից մեկ անձի/ներկայացուցչի), «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում կտրամադրվի առավելագույնը 224.388 ՀՀ դրամ՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում ծառատեսակներ աճեցնելու, համապատասխան գործիքներ գնելու և խնամքի համար։
Տնամերձ տնկարաններին, ծառաթփատեսակների նկատմամբ ներկայացվող պահանջներին, դիմումների ներկայացման, գնահատման և ընտրության գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
«ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիր