Վալանսի քաղաքապետն ու պատվիրակությունը «քույր քաղաքում»՝ Իջևանում էին

Վալանս և Իջևան քաղաքների համագործակցությունն սկսվել է 1996 թ․-ից․ հենց այդ ժամանակ Տավուշի մարզի Իջևան քաղաքն ու Ֆրանսիայի Վալանս քաղաքը հռչակվեցին քույր քաղաքաներ։

Ի նշան երկար տարիների բարեկամության ու համագործակցության՝ հոկտեմբերի 10-ին Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնն ու նրա գլխավորած պատվիրակությունն Իջևանում էին։

Նիկոլա Դարագոնը, ողջունելով Իջևանի մարզպետին ու քաղաքապետին, նշեց, որ Իջևանում շրջայց կատարելուց հետո որոշել են այցելել նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ.

Կարևորելով մշակութային համագործակցությունը՝ Վալանսի երգի պարի ակադեմիայի հիմնադիր Լևոն Չատիկյանն ասում է, որ տասը տարուց ավելի է՝ տարբեր կոնսերվատորիաների ու երաժշտական դպրոցների հետ է համագործակցում։

Վալանսի Փոխքաղաքապետ Գևորգ Ռասկլինյանի խոսքով՝ շատ հուզիչ է հասնել Իջևան ու պետական համալսարանում լսել ֆրանսերեն լեզուն։ 

Նիկոլա Դարագոնը շեշտեց,  որ այս այցով ցանկանում են աշխարհի ուշադրությունը սևեռել դեպի Հայաստանի Հանրապետություն, այս դժվար օրերին լինել Հայաստանի կողքին՝ վստահաբար նշելով, որ Ֆրանսիան միշտ հայ ժողովրդի կողքին է։