Վանո Սիրադեղյանը հուղարկավորվեց հայրենի Կոթիում
Դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում վերջին հրաժեշտ տվեցին պետական, քաղաքական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանին: Վտարումի և օտարության մեջ գտնվելուց հետո՝ շուրջ երկու տասնամյակ անց նա հուղարկավորվեց իր հայերենի ծննդավայրում՝ սահմանապահ Կոթիում։
Մենք պառկած էինք լինում խաղողի այգիներին մոտիկ մի տեղ, խոտի վրա կամ սալ քարին, նայում էինք աստղերին, երազում ու սպասում պահակի քնելուն։ Խաղողը մեզ համար՝ եղած֊չեղած, բայց մեր ծնողների քնելու ժամին մեր վրա նոր եռանդ էր գալիս։ Աշնանամուտի երկար օրը բերքահավաքով, լողով, խաղով — չէր ջարդում մեր կորովը, նաև՝ մերթող լինելու մեր ժամանակն էր։ Մեզ տուն կանչում էին մեքենայորեն, քնելուց առաջ հորանջելու նման։ Եթե մոտերքում էինք լինում, ասում էինք՝ գալիս ենք, որ հնչում էր որպես բարի գիշեր։
Ձնհալից մինչև ձյուն գալը տունը մեզ համար պայմանական օթևան էր, մեր տունը այն էր, ինչ ընկած էր երկնքի տակ, բոլորեքյան կանգնած լեռների գոգի մեջ․ քարափն էր, այգին էր, բանջարանոցն էր… Մենք այդտեղ էինք մեծացել օձի ու հավքի, ձկան ու անասունի հետ և մեր ծնողները վտանգ չէին տեսնում մեր կյանքի համար։
Վտանգը այն էր, որ այդպես պառկած, երկնքին նայող երազող կմնանք… Չէ, կյանքը չէր թողնի։
Հատված – «Մի ճամպրուկ փող», Վանո Սիրադեղյան