Վարագա խաչի տոնը` Նոր Վարագավանքում

Խաչվերացից երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 29-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տոնի կապակցությամբ տեղի է ունեցել ավանդական դարձած 21-րդ ուխտագնացությունը` դեպի Նոր Վարագավանք։

Տոնի նախօրեին Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճանապարհ է ընկել դեպի Նոր Վարագավանք, որտեղ կատարվել է գիշերային հսկում և ապա կիրակի՝ Նոր Վարագավանքի ուխտի օրը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը մատուցել է Սուրբ Պատարագ, կատարել Անդաստանի կարգ և օրհնել աշխարհի չորս կողմերը։

4-րդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում էր հայ ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի պահվել է հենց Նոր Վարագավանքում՝ այն դարձնելով իր հանգրվանն ու տունը։

Օրվա մասին տեսանյութը` շուտով:
Լուսանկարները` Բերդի համայնքապետարանի:

 

 

Վարագա Սուրբ Խաչի տոնը Նոր Վարագավանքում