Վարձատրվող փորձնակության բաց մրցույթ` երիտասարդ մասնագետների համար
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հրավիրում են Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի, 18-25 տարեկան երիտասարդ մասնագետներին դիմելու վարձատրվող փորձնակության բաց մրցույթին։ Սույն մրցույթի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել մասնագիտական փորձառություն և ստանալ ուղղորդում ոլորտային փորձագետների կողմից։
Մրցույթին կարող են դիմել Տավուշի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող18-25 տարեկան երիտասարդ մասնագետները։ Արցախից տեղահանված երիտասարդները, ովքեր բնակություն են հաստատել նշված մարզերում, ևս կարող են դիմել մրցույթին։
• Մրցույթին կարող են դիմել ինչպես շրջանավարտները, այնպես էլ ուսումնական հաստատություններում ուսանող երիտասարդները։ Մրցույթին կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր կարող են շաբաթական նվազագույնը 20 ժամ տրամադրել փորձնակության համար, ունեն սովորելու ցանկություն, ինքնազարգացման եւ հմտությունների կատարելագործման ձգտում։
• Փորձնակության տևողությունը երեք ամիս է՝ 2024թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում։ Փորձնակը մասնակցության ամբողջ ընթացքի համար կստանա 750 եվրոյին համարժեք ՀՀ դրամ վարձատրություն։
Մրցույթի նպատակներին, դիմումի և ընտրության կարգին կարող եք ծանոթանալ մրցույթի ուղեցույցում։
Ուղեցույցն ու մրցույթին դիմելու համար անհրաժեշտ հայտադիմումի ձևաթուղթը կգտնեք այստեղ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024թ-ի օգոստոսի 15-ն է։