«Վեոլիա Ջուր»-ն Իջևանում վերակառուցում է կոյուղատար ու ջրամատակարարման համակարգերը

Ամբողջ տարին «Վեոլիա Ջուր» ընկերությունը իր սպասարկման բնակավայրերում կլինի թե պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, թե սեփական ուժերով իրականացնում է ջրագծերի և կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներ: Ընկերության համար որևէ տարբերություն չկա համայնքը մեծ թե փոքր, հեռու է թե մոտիկ, «Վեոլիան» այնտեղ է, որտեղ իր բաժանորդն ունի խնդիր:
Եվ ահա, այս անգամ «Վեոլիա թիմն» Իջևան քաղաքում իրականացնում է և կոյուղատար, և ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ։ Ընկերությունը սեփական ուժերով քաղաքի Սպանդարյան թաղամասում պոլիէթիլենե խողովակաշարով է փոխարինում 600 գծամետր խնդրահարույց կոյուղագիծ: Այստեղից շաբաթական մի քանի անգամ ստացվող ահազանգերին շուտով վերջ կդրվի: Խուջումյան փողոցի բնակիչները ուրախությամբ են հետևում իրենց փողոցի աշխատանքներին:
Թաղամասի վերակառուցման ենթակա կոյուղագծերը հատված առ հատված «Իջևան» շահագործման տեղամասը քանդում է, փոխում խողովակաշարերը, հողը հետ լիցք անում, ապա նոր առաջ գնում: Փորձում են հնարավորինս քիչ նեղություն պատճառել իրենց բաժանորդներին: Սակայն այս բոլոր աշխատանքներում ամենակարևորը բնակիչների իրավագիտակցության բարձրացումն է: Կարևոր է գիտակցել այս հսկայածավալ աշխատանքների դժվարություներն ու մեծ ծախսերը և նպատակային օգտագործել կոյուղին, որ այն հնարավորինս երկար ծառայի։
Աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև օգոստոսի 25-ը։
«Ամեն տարի 3-4 նմանատիպ ծրագիր ենք իրականացնում, որովհետև Իջևանում 30-35 տոկոսը կոյուղի չի ունեցել: Այսինքն, հատված-հատված հնարավորությունների սահմաններում նոր կոյուղագծեր ենք կառուցում: Հատկապես, այն փողոցներում ենք կատարում աշխատանքներ, որտեղ քաղաքապետարանի որոշմամբ ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքներ են կատարվելու. կոնկրետ այս փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսված: Կոյուղագիծը կառուցվել է 60-ական թվականներին, տարբեր տրամագծի խողովակներով, տարբեր թեքություններով: Այս տարի նախատեսված է մի քանի տեղ և կոյողու փոխարինման, և ջրամատակարարման փոխարինման աշխատանքներ», – հայտնեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Իջևան» տեղամասի պետ Վոլոդյա Ղալումյանը։
Արդեն ավարտին է մոտենում Մետաղագործների փողոցի ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծումը: Բանն այն է, որ տարվա ընթացքում մոտ ինն ամիս Իջևանը ապահովված է 24 ժամյա ջրամատակարմամբ, չնայած՝ սահմանված ժամանակացույցով շատ հատվածներում նախատեսված է վեց ժամյա ջրամատակարարում։ Այդպիսինն են տեխնիկական հնարավորությունները: Բայց չնայած դրան «Վեոլիա ջուրը» երբեք եղածով չի բավարարվում: Ընկերությունն անընդհատ փնտրում և գտնում է լուծումներ ավել ջրաքանակ բնակավայրերին մղելու համար: Համակարգի բոլոր աշխատանքներն ուղղված են հենց այս նպատակին:
«Իջևան» շահագործման տեղամասի թիմը մեծ չէ, բայց՝ ամենակարևորը իրենց աշխատանքին բարեխղճորեն են վերաբերում։ Այս բոլոր աշխատանքներն էլ իրականացնում են զուգահեռաբար արձագանքելով ամենօրյա վթարներին։ Երբ կոյուղագծերը նորացվում են, իսկ ջուրն էլ սպառողներին հասնում է ըստ գրաֆիկի, բնակիչների ամենօրյա հոգսերից մեկը դառնում է պարզապես լուծված խնդիր։
Տեսանյութը պատրաստվել է համագործակցության շրջանակում։