«Վեոլիա Ջուրը»-ն ավարտում է ջրատարը շրջանցող ջրագծի կառուցումը Մ-6 ճանապարհի վրա
2024 թվականի մայիսյան ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներն ամիսներ անց շարունակվում են:
Դեբեդ գետն ամբողջությամբ քշել-տարել էր Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջացման հողային զանգվածը: Խոշոր վթարներից խուսափելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը Ջրային կոմիտեի հետ համատեղ կառուցում է նշված ջրատարը շրջանցող ջրագիծը։
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 17-ին, որից հետո կվերականգնվիՏավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղերի, Այրում քաղաքի ու Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի ջրամատակարարումը։