Վերագործարկվել է «Տավուշ Տեքստիլի» Բերդի գործարանը

Շուրջ երկու տարվա դադարից հետո «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի Բերդի գործարանի գործող արտադրամասը կրկին վերագործարկվել է։ Այս մասին հայտնում է ընկերությունը։

«Տավուշ տեքստիլ» ընկերության փոխանցմամբ՝ արտադրության վերսկսումը ոչ միայն արտադրական գործունեության վերականգնում է, այլև նոր աշխատատեղերի ստեղծման, արտադրական ներուժի վերականգնման և Բերդում ու տարածաշրջանում տնտեսական ակտիվության խթանման կարևոր քայլ։