Ոսկանյանների ընտանիքում ծնվել է 10-րդ երեխան
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում է ապրում Ոսկանյանների ընտանիքը։ Այսօր ընտանիքում թևածում է երջանկություն․ հուլիսի 7-ին լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ երեխան` արու զավակ: Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետի պաշտոնակատար Ն․ Աղասարյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում հայտնեց, որ երեխան ծնվել է կեսարյան հատմամբ և այժմ գտնվում է մայրիկի՝ Սիրանույշի կողքին: Երեխան ծնվել է 4 կգ, հասակը կազմում է 52 սմ։