Ոսկեպար գյուղի սահմանային ականապատ տարածքում 7 կով է պայթել
Նոյեմբերյան համայնքի Ոսկեպարի բնակավայրի բնակիչներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում. այս մասին հայտնում է Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գյուղի «Եռանկյունի» կոչվող տեղամասում, որը գտնվում է հայկական վերահսկողության տակ։