Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղեր տանող ճանապարհը երկկողմանի փակ է արդեն մեկ ամիս
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց։ 1 ամսվա ընթացքում նկատելի է դարձել կամրջի դեֆորմացումը։
Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։
Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչներն արդեն 1 ամիս է գյուղից դուրս գալու համար կամ ոտքով անցնում են կամուրջը, կամ էլ օգտվում Խաշթառակ-Իջևան այլընտրանքային ճանապարհից։ Գյուղացիներն ասում են, որ 10 րոպեում հասնում էին Իջևան, իսկ այլընտրանքային ճանապարհով Իջևան հասնելը 40-50 րոպե է տևում։
Հունիսի 15-ից մեկնարկել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հավաստմամբ՝ տարբեր երկրների գործընկերների հետ աշխատանքներ են տարվում վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ։