Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 4 վիրավոր

Հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վ․ Ոսկանյանի վարած BMW X5 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ս․ Մատինյանի վարած «Jeep Grand Cherokee»  մակնիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում կատարել հերթապահություն։Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: