Եկեք Տավուշ․ տեղադրվում են ցուցանակներ՝ դեպի տեսարժան վայրեր

Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերի հանրայնացման ու զբոսաշրջության զարգացման նպատակով, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը ընթացիկ տարում իրականացրել է «Տավուշի մարզի զբոսաշրջային ուղղությունների կառավարում և զարգացում» ծրագիրը: Նախագծի շրջանակում համագործակցելով Տավուշի 4 համայնքների հետ ստեղծվել է տեղեկատվական-ուղղորդող ցուցանակներ՝ տեսարժան, պատմամշակութային, զբոսաշրջային վայրերի համար:

Նախագծի արդյունքում ստեղծվել է 72 ցուցանակներ, որոնցից 40-ը կտեղադրվեն քաղաքներում, իսկ 32-ը ճանապարհային հատվածներում:
Ցուցանակների տեղադրումը կարևորվում է ոչ միայն համայնքապետարանների, նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից: Նախագիծը ևս մեկ քայլով կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը Տավուշի մարզի համայնքներում:

Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության աշխատակազմը խոստանում է՝ շարունակելու են զբոսաշրջության զարգացմանն ու Տավուշի տեսարժան վայրերի հանրահռչակմանն ուղղված նախագծերի իրականացումը: