ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «ԻննոԻջևան» նախագիծը Տավուշում ստարտափների համար ծրագիր է մեկնարկում
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է տավուշցիներին, ովքեր ցանկանում են ստեղծել ստարտափ թիմ կամ միանալ այդպիսի թիմի՝ մասնակցելու ԵՄ աջակցությամբ «ԻննոԻջևան» ծրագրի շրջանակներում իրականացվող ինկուբացիոն ծրագրին:
Ծրագիրը կմեկնարկի հունվարի 16-ին։ Այն կներառի դասընթացներ, համաժողովներ և այլ միջոցառումներ՝ ուղղված հնարավոր ֆինանսավորման աղբյուրների և թիրախային խմբերի ու ձեռնարկությունների միջև գործարար կապերի հնարավորությունների ստեղծմանը։
Ծրագրի տևողությունը վեց ամիս է։ Գրանցվել հնարավոր է մինչև հունվարի 15-ը՝ անցնելով այս հղումով։
ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, ԱՏՁՄ-ի և COWO-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
15 Հունվարի, 2023