Երևան-Սևան-Իջևան կմ101+00 հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով

Վարորդներին իրազեկում ենք

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: