Երիտասարդական ֆորում Իջևանում

Երիտասարդական ֆորում Իջևանում

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն հրավիրում է երիտասարդներին` մասնակցելու Իջևանում կայանալիք երիտասարդական ֆորումին։
Եթե հետաքրքրված եք
◽️Իջևանում երիտասարդական ոլորտի զարգացմամբ,
◽️Երիտասարդների հիմնախնդիրների բարձրաձայնման հարթակներ եք փնտրում,
◽️Ցանկանում եք երկխոսել երիտասարդական քաղաքականություն մշակողների հետ և հասցեագրել նրանց Ձեզ հուզող հարցերը,

Ապա գրանցվե՛ք Իջևանում կայանալիք Երիտասարդական ֆորումին։

Օր՝ սեպտեմբերի 12
Ժամ՝ 11։45
Վայր՝ LOFT Իջևան, հասցե՝ ք. Իջեւան, Մելիքբեկյան 4։

Ֆորումը իր շուրջն է համախմբելու երիտասարդական ոլորտի զարգացմամբ հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչների, որոնց շարքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, հասարարական ոլորտի կազմակերպություններ եւ անկախ փորձագետներ։

Ֆորումին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով

Ֆորումը կազմակերպում է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ը «Տավուշում երիտասարդների քաղաքացիական մասնակցության ձեւավորում» նախաձեռնության շրջանակում, որը Քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն/ACE ծրագրի մաս է կազմում։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով: