«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի խորհրդատվական հանդիպում-քննարկումներ Հայաստանում
ՀՀ 10 մարզերում բնակվող 16-30 տարեկան երիտասարդները ունեն հնարավորություն՝ մասնակցելու «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի խորհրդատվական հանդիպում-քննարկումներին։
Եթե ցանկանում եք ծանոթանալ օրենքի նախագծին, քննարկել օրենքի հնարավոր ազդեցությունը երիտասարդների վրա և բարձրաձայնել օրենքի վերաբերյալ ձեր մտքերն ու առաջարկությունները, ապա մասնակցե՛ք այս հանդիպմանը։
Հանդիպում-քննարկումները կիրականացվեն մայիսի 1-ից 15-ը Հայաստանի 10 մարզերի 20 համայնքներում։
Հանդիպումներին գրանցվելու համար լրացրեք այս կարճ գրանցման հայտը՝ https://bit.ly/3Uzj4ri
Գրանցվելու վերջնաժամկետն է 2024թ.-ի մայիսի 1-ը: